Հունիսի 17-ին Վրաստան կայցելեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչները: Ծրագրավորված է նրանց հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, պաշտպանության նախարար Բաչանա Ախալայայի, ինչպես նաեւ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Թոռնիկե Գորդաձեի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դարչիաշվիլիի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Պատվիրակության անդամները կհետազոտեն նաեւ խորհրդային օկուպացիայի եւ Վրաստանի պետական թանգարանները: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Իտալիայի պատվիրակությունը Վրաստանը կլքեն հունիսի 18-ին:
Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Իտալիայի պատվիրակությունը
Տեղադրություն




























