Երեւանում, այսօր` հունիսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում, ավտոմեքենա է հրդեհվել Չարենցի փողոցում:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի փողոցի 70 շենքի մոտ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի դիմաց դեռեւս անհայտ հանգամանքներում հրդեհվել է «Օպել Վեկտրա» մակնիշի 08 ՏՍ 936 համարանիշի ավտոմեքենան: Հրդեհը բռնկվել է մեքենայի մարտկոցի մոտից:
Շտապ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ հայաստանի փրկարար ծառայության հրշեջ փրկարար ծառայության բրիգադը, որը կարողացել է շատ կարճ ժամանակում մարել հրդեհը:
Նշված հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:
Թե ինչն է եղել ավտոմեքենայի հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























