Թուրք ազգայնականների առաջնորդ Դեվլեթ Բախչելին կոչ է արել փակել Սահմանադրական դատարանը՝ նշելով, որ այդ հարցը չպետք է հետաձգել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործընկերոջ կոչը հնչել է այն բանից հետո, երբ գերագույն դատարանը վերադարձրել է մեղադրական եզրակացությունը, որով կոչ է արվում արգելել քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը:
«Ո՞ւմ կողմից է Սահմանադրական դատարանը՝ օրենքի գերակայությա՞ն, թե՞ սեպարատիզմի»,-Բախչելիի խոսքը մեջբերում է Sözcü թերթը:





























