Մարտի 31-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 93-ամյա Արևհատ Միխայելյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։





























