ՀՀ եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Արա Այվազյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման ակտուալ հարցերը, տարածաշրջանում տնտեսական եւ հաղորդակցության ապաարգելափակումը: Հանդիպումը կայացել է Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը:
Նախարարները կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ, ներառյալ՝ բարձր մակարդակով շփումները, երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նախապատրաստությունը:
Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի թեմաներ:





























