Դանիայում ձերբակալել են Greenpeace բնապահպանական կազմակերպության գործադիր տնօրեն Կումի Նայդուին, երբ նա բարձրացել է Գրենլանդիայի արեւմտյան ափին գտնվող նավթային աշտարակի վրա: Նայդուն փորձել է խանգարել շոտլանդական նավթարդյունաբերող Cairn Energy ընկերությանը խորջրյա հորատումներ իրականացնել Արկտիկայում:

Greenpeace-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվելու մասնավոր սեփականության եւ անվտանգության կանոները խախտելու մեջ: