Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում հունիսի 17-ի երեկոյան Հրազդանի պետավտոտեսչության նախկին հենակետի մոտ Գավառի բնակիչ, 36-ամյա Մուկուչ Չանդոյանը վարելով «Նիսսան» (ՋԻՓ) մակնիշի 777 ՏՍ 05 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, Սոլակի միջնակարգ դպրոցի աշակերտ, 13-ամյա Նվեր Մարգարյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան կոտրվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց:

Դեպքի վայրում ականատեսները պատմել են, որ ավտոմեքենան պատկանում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, ով, ըստ ականատեսների, ընտանիքով այդ պահին եղել է ավտոմեքենայում: Վթարի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Կարապետյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի