Անծանոթի՝ ռեստորան ներխուժումից հետո բիզնեսի սեփականատերը կասկածյալին աշխատանք է առաջարկել, փոխանցում է CNN-ը:
Ջորջիա նահանգի Օգաստե քաղաքում ռեստորանի սեփականատերն անսովոր կերպով է արձագանքել իր ռեստորանը կողոպտելու փորձին. նա նրան աշխատանք է առաջարկել: «Ոչ մի ոստիկանություն, ոչ մի ավելորդ հարց: Եկեք նստենք եւ խոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել ձեզ»,- Facebook-ի իր էջին գրել է Կառլ Ուոլեսը: Ուոլեսը մոտ ութ տարի հանդիսանում է Diablo's Southwest Grill ռեստորանի սեփականատերը:

Նա հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է ռեստորան եւ հեռացել ռեստորանում ահազանգի միացումից 45 վայրկյան անց: Ուոլեսը CNN-ին հայտնել է, որ իր առաջին արձագանքը «զայրույթն» ու «հիասթափություն» էին, սակայն հետո նա խղճաց այդ մարդուն: «Ցավում եմ, որ նա ընտրել է այս ուղին իր կյանքում: Ես նաեւ մտածում եմ այն ​​վտանգների մասին, որոնց ենթարկվում է այս անձն ամեն անգամ նման հանցագործություններ կատարելիս»,- ասել է Ուոլեսը:

Ըստ Ուոլեսի՝ վերջերս նույն մարդը հարձակվել էր առնվազն երկու այլ բիզնեսի վրա: Նա ասել է, որ այդ հաստատությունների տերերը տեղեկացրել են իրեն, որ իրենք նույնպես կողոպուտի փորձի զոհ են դարձել, իսկ տեղախցիկները հաստատել են, որ դա նույն մարդն է: Ուոլեսի խոսքով՝ քանի որ կողոպուտն իրականացվել է հանգստյան օրերին, ներումը, կարծես, ճիշտ որոշում է: «Խոսքն այն մասին էր, որպեսզի պարզապես խրատու դառնալ  մեկի համար, ով ակնհայտորեն կյանքի սխալ ճանապարհով է գնում»,- ասել է Ուոլեսը: