Մայիսից Սինգապուրը կսկսի ընդունել ճանապարհորդների, որոնք օգտագործում են COVID-19 թեստի եւ պատվաստման արդյունքներով թվային սերտիֆիկատներ պարունակող բջջային տոմս, հայտնել է երկրի ավիացիոն կարգավորողը, փոխանցում է CNBC-ն: 

Սինգապուրը կընդունի Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի բջջային տոմսը թռիչքից առաջ ստուգելու համար, որից հետո ճանապարհորդները կարող են Սինգապուր թռիչքի եւ երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալ՝ ցույց տալով սմարթֆոնների համար հավելվածը, որը պարունակում հավատարմագրված լաբորատորիայից իրենց տվյալները:

Անցագիրը հաջողությամբ թեստավորվել է Singapore Airlines ավիաընկերության կողմից: Ավելի քան 20 ավիաընկերություններ, ներառյալ Emirates, Qatar Airways եւ Malaysia Airlines ընկերությունները, նույնպես այս անցագրի թեստավորում են անցկացնում: