Հյուսիսային Կորեան դարձել է առաջին երկիրը, որը հրաժարվել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցությունից՝ կորոնավիրուսի հետ կապված մտավախությունների պատճառով:
Պանդեմիան արդեն դարձել է 2020 թվականին Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառ:
Այնուամենայնիվ, Օլիմպիական խաղերը կկայանան՝ մարզիկների եւ բնակիչների անվտանգության ապահովմամբ:
Ճապոնիայի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դեռ չի տեղեկացրել, որ չի մասնակցի Խաղերին:





























