Չորեքշաբթի նավթի գներն աճել են COVID-19-ի դեմ պատվաստումների աճի եւ հաղորդումների ֆոնին, որ հում նավթի պաշարները նվազել են ԱՄՆ-ում, որը վառելիքի աշխարհի ամենամեծ սպառողն է, հաղորդում է Reuters-ը:

Brent հում նավթի ֆյուչերսների գինը հունիսին աճել են 34 ցենտով կամ 0.5 տոյոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63.08 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate հում նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 32 ցենտով կամ 0.5 տոկոսով՝ մինչեւ 59.65 դոլար:

«Համաշխարհային տնտեսության հեռանկարների հետ կապված լավատեսությունը լավ տրամադրություն է առաջացրել նավթի շուկայում»,- չորեքշաբթի գրել են ANZ բանկի վերլուծաբանները:

Գները բարձրացել են, քանի որ երեքշաբթի տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ աշխատատեղերի բացումը փետրվարին երկու տարվա առավելագույնի էր հասել, մինչդեռ աշխատանքի ընդունվածների թիվն աճել է: Սա հետեւել է նախորդ տվյալներին, որոնք ցույց էին տվել, որ մարտ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ծառայությունների ակտիվությունը հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին, իսկ Չինաստանի ծառայությունների ոլորտը վաճառքի կտրուկ աճ է գրանցել վերջին երեք ամսվա ընթացքում:

Արժույթի միջազգային հիմնադրամը երեքշաբթի հայտնել էր, որ կառավարության աննախադեպ ծախսերը COVID-19-ի վրա, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների կողմից, այս տարի 6 տոկոս գլոբալ աճի կհանգեցնեն, ինչն աննախադեպ է 1970-ականներից ի վեր:

Պատվաստանյութերի ավելի լայն մատչելիության վերաբերյալ լավատեսությունը եւս նպաստել է գների բարձրացմանը. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչև ապրիլի 19-ը բարձրացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու իրավունք ունեցող բոլոր ամերիկացի մեծահասակների համար: