Չինաստանում ավելի քան 145 մլն անգամ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ ապրիլի 6-ին 31 նահանգում եւ Սինցզյանի արտադրաշինարարական կորպուսում պատվաստվել են ավելի քան 145,3 մլն անգամ:

Այս շաբաթ Չինաստանում վարակման դեպքերի աճ է գրանցվել: Ապրիլի 5-ին իշխանությունները հայտնել են 32 նոր դեպքի մասին:

Չորեքշաբթի այդ ցուցանիշը նվազել է:

Ընդհանուր առմամբ Չինաստանում COVID-19-ով վարկավել է ավելի քան 90 հազար մարդ, ավելի քան 4,6 հազար մարդ մահացել է: