Ֆրանսիայում Դիմադրության շարժման հայ մասնակիցների եւ վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը Փարիզում խաչքարերի լուսանկարների ցուցահանդեսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովային: Հիշեցնենք, որ լուսանկարների տակից հանվել էին խաչքարերի գտնվելու վայերերի մասին գրառումները, ինչը հարուցել էր հայերի վրդովմունքը:
Ինչպես փոխանցում է «Nouvelles d`Arménie»-ին, Բաղդիկյանի նամակում մասնավորապես ասվում է.
«Զարմանքով եւ անհանգստությամբ մենք ընկալեցինք այս ցուցադրության ոգուն եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ողջ կերպարին հասցված խորը վիրավորանքը:
Իհարկե, մենք երախտագիտություն ենք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն բանի համար, որ կազմակերպությունն իր հեղինակությունը հաճախ օգտագործում է հայ ժողովրդի ժառանգության պաշտպանության համար, իսկ վերջին շրջանում` մեր երաժշտական գործիքի, Հայաստանի ճարտարապետական հուշարձանների եւ մեր արվեստը բնութագրող խաչքարերի պաշտպանության համար: Այդ պահից մենք կարող ենք միայն զգացմունքայնորեն արձագանքել այն բազմաթիվ խախտումներին, որոնք այս անգամ մոտենում են նվաստացնելու ցանկությանը.
- լուսանկարների տակից գրառումների հանումը
- մի քանի քարտեզների եւ լուսանկարների հանումը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Հայաստանի դրոշների հանումը` չնայած Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի եւ Հայաստանի մշակույթի փոխնախարարի ներկայությանը
- Ձեր կազմակերպության ներկայացուցչի ամոթալի բացակայությունը
Պատկերացրե~լ եք գեթ մեկ վայրկյան, որ Լուվրի գանձերի տակից գրությունները հանվեին այն հիմնավորմամբ, թե դրանք արտերկրից են:
Այո, տիկին տնօրեն, մեր խաչքարները ցրված են շատ երկրներում, բայց դա այդպես է հենց մեր հարեւանների դաժան եւ ավերիչ պատմության պատճառով, որոնց դուք կարծես պաշտպանում ենք` խեղաթյուրելով մեր արվեստի հարստությունը, եւ նույնիսկ այն դեպքում, երբ այդ հուշարձաններից մեկը գտնվում է ձեր պատերի ներսում: Ինչ ասել արդեն հազարավոր խաչքարերի եւ եկեղեցիների զանգվածային եւ անպատիժ ոչնչացման մասին նույն հարեւանների կողմից, որոնք այսօր ձեզ իրենց կամքն են թելադրում:
Իսկապե~ս ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտել է գրաքննողի իր դերի մեջ եւ չի կարող արագորեն գտնել միջոցներ` այս ցուցադրությանը կյանք վերադարձնելու համար»:


























