Եգիպտոսի նախկին նախագահը հիվանդ է քաղցկեղով, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի փաստաբանի հայտարարությունը։
Վերջին օրերին եգիպտական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ նախկին նախագահի առողջական վիճակը մեծաքանակ մետաստազների պատճառով շատ է վատացել։
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Մուբարաքն օնկոլոգիական հիվանդությամբ չի տառապում եւ որ նրա վիճակը կայուն է:




























