Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ 2 տասնյակ օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ կողմից ընդունված հետեւյալ օրենքները. «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:




























