ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա ՝ Ռուսաստանի հետ լարվածության պատճառով:
Բլինքենը հաստատել է իր այցն Ուկրաինա CBS News-ին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը եթեր դուրս կգա կիրակի:
«Ուկրաինայի սահմանին ավելի շատ ուժեր են կենտրոնացված, քան երբեւէ 2014 թվականից ի վեր,- ասել է Բլինքենը:- Ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք գիտենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի մտադրությունների մասին: Կան մի շարք բաներ, որոնք նա կարող էր կամ չէր կարող անել»,- շարունակեց նա: «Այն, ինչ մենք տեսանք անցած մի քանի օրերի ընթացքում, հավանաբար այդ ուժերից մի քանիսը հետ կանչելու որոշում է, եւ մենք տեսել ենք, որ նրանցից որոշները փաստացի սկսել են նահանջել»:





























