Շների չինացի տերերն այժմ ստիպված կլինեն իրենց պոչավոր ընկերներին վզափոկով զբոսանքի տանել, քանի որ Չինաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել Կենդանիների շրջանում համաճարակների դեմ պայքարի վերանայված օրենքը, հայտնում է «Սինհուան»:

Նախկինում միայն որոշ նահանգային շրջաններում էին տեղական օրենքները պահանջում, որ տերերն իրենց ընտանի կենդանիներին հասարակական վայրերում վզափոկով պահեն: Օրենքի փոփոխություններն ուղղված են շների կողմից մարդկանց վնաս պատճառելը կանխելուն, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների տարածումը նվազեցնելուն։ Ըստ օրենքի՝ շները ստիպված կլինեն նաեւ ժետոն կրել, կատաղության դեմ պատվաստված եւ տեղական համապատասխան մարմիններում գրանցված լինել։

Որոշ շնաբույծներ կոչ են արել քաղաքներում մասնագիտացված զբոսայգիներ ստեղծել, որտեղ իրենք կարող են հանել շան վզփոկը, որպեսզի նա ազատության մեջ զվարճանա: