Էստոնիայում երկուշաբթի օրվանից մեղմացվել են կորոնավիրուսի տարածման պատճառով ավելի վաղ սահմանված սահմանափակումները: Համապատասխան որոշումը կայացրել է հանրապետության կառավարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի 3-ից կրտսեր եւ բարձր դասարանների աշակերտները կվերադառնան լիարժեք ուսման: Հասարակական սննդի հաստատությունները կկարողանան հաճախորդներին սպասարկել բաց տեռասներում մինչեւ 21:00-ն, մեկ սեղանի շուրջ կարող է նստել մինչեւ 10 մարդ:

Խանութները, ցուցասրահները եւ թանգարանները կվերաբացվեն, սակայն դրանց ծանրաբեռնվածության մակարդակը չպետք է գերազանցի 25 տոկոսը, իսկ այցելուները պետք է հետեւեն սոցիալական հեռավորության կանոններին: Նույն սահմանափակումները կգործեն կրոնական ծեսերի եւ այլ հասարակական կրոնական միջոցառումների կազմակերպման դեպքում:

Բացօթյա  տարածքում սպորտով կարող է զբաղվել մինչև 150 մարդ, եթե նրանք բաժանված ե 10-հոգանոց խմբերի: Հանդիսատեսներին մինչ այժմ արգելված էր մասնակցել սպորտային միջոցառումներին: Սահմանափակումները որկարացվել են նաեւ զվարճանքի ոլորտի ձեռնարկությունների, ինչպես նաև առողջարանների, լղավազանների նկատմամբ:

Մարտի 11-ից Էստոնիայի կառավարությունը կրկին խստացրել էր սահմանափակումները կորոնավիրուսի տարածման ատճառով, այնուհետեւ ապրիլի 1-ից երկարացրել էր դրանք. բոլոր դպրոցականներն անցել էին հեռավար ուսուցման, կարող էին աշխատել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, հասարակական սննդի հաստատությունները, որոնք ծառայում էին բացառապես առաքմամբ: Բնակիչներին խորհուրդ էր տրվել պահպանել սոցիալական հեռավորության կանոնները փողոցում:

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122 685-ի. համավարակի սկզբից մինչ օրս մահացել է 1116 մարդ: Այս պահի դրությամբ Էստոնիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 338 090 մարդ, որից պատվաստման կուրսն ավարտել է 124 413 մարդ: