Իտալացի գիտնականները կօգնեն մարդկանց եւ ռոբոտներին ընդհանուր լեզու գտնել, հաղորդում է «Օկո պլանետի»-ն:
Իտալական SoftBank Robotics ընկերության աշխատակիցները ռոբոտին սովորեցրել են մտքեր արտաբերել:
Խելացի մեքենան մանրամասն հայտնել է իր մտքերը, ինչը գիտնականներին թույլ է տվել հասկանալ եւ հետեւել մտածելակերպի տրամաբանությանը: Մասնագետները նշում են, որ ակնհայտ են դառնում նաեւ որոշումները, որոնք առաջարկում է ռոբոտը:
Սակայն առանց տրամաբանությունը հասկանալու ոչ միշտ է մարդուն հաջողվում հավատալ մեքենային:
Հետազոտությունը ցույց է տալլիս, որ մարդու ու ռոբոտի միջեւ խոսքը կարող է կարեւոր դեր ունենալ կոնֆլիկտային իրավիճակները լուծելու ժամանակ:





























