Բրիտանացի նկարիչ Բենքսիի Love is in the Air-ն աճուրդի կհանվի նյույորքյան Sotheby's-ում: Ինչպես երեքշաբթի հաղորդվել էր աճուրդի տան կայքում, առաջին անգամ արվեստի գործը կարելի է ձեռք բերել կրիպտոարժույթով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կազմակերպիչների խոսքով՝ Բենքսիի աշխատանքի նախնական արժեքը տատանվում է 3 միլիոնից մինչեւ 5 միլիոն դոլարի սահմաններում: Ընդ որում, նա, ով մայիսի 12-ին կկարողանա աճուրդին ներկայացնել ամենաբարձր հայտը, կկարողանա վճարել կամ բիթքոինով կամ էթերեումով:
Դրույքները, այնուամենայնիվ, դեռ պետք է արվեն դոլարային արտահայտմամբ:
Կազմակերպիչների խոսքով՝ «կոլեկցիոներներին կրիպտոարժույթով Love is the Air is in Air-ը գնելու հնարավորություն առաջարկելով, Sotheby's-ը հարգանքի տուրք է մատուցում նկարչի ժառանգությանը»:
«Այս բնութագրական նորամուծությունը, որը ճանապարհ է հարթում Sotheby's աճուրդներում կրիպտոարժույթների հետագա օգտագործման համար, աճուրդի տան՝ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ էքսպերեմենտների շարունակությունն է»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Կազմակերպիչների կարծիքով՝ կրիպտոարժույթով վճարման գործառույթի ի հայտ գալը հնարավորություն է տալիս վերաիմաստավորել եւ ընդլայնել աճուրդի տան հնարավորությունները:





























