Այս տարվա հունվարի 1-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարության աշխատակազմ է ստացվել 2910 առաջարկություն, դիմում եւ բողոք: Քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով կատարման է ուղարկվել 2575-ը, որից վերահսկողություն է սահմանվել 262 հանձնարարականի կատարման նկատմամբ: 2011թ. հունիսի 10-ի դրությամբ ստացվել է 235 պատասխան, որոնցից 77-ին տրվել է դրական լուծում (սահմանված ժամկետում ընթացքի մեջ է գտնվում 27 դիմում):
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում իրականացվել է 1475 քաղաքացու եւ 66 բողոք-պահանջ ներկայացնող կոլեկտիվների ընդունելություն, կառավարության թեժ գծով քաղաքացիների կողմից ստացվել է 2532 փաստացի զանգ, որոնցից 514-ին զրույցի ընթացքում տրվել է պարզաբանում:




























