Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է Լեհաստանի Սեյմի ղեկավար Գժեգոժ Սխետինային, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը: Վրաստանի նախագահը Սեյմի ղեկավարին ընդունել է իր նստավայրում:

Հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի եւ Լեհաստանի միջեւ ընկերական հարաբերությունները եւ երկկողմանի գործընկերության խորացումը:

Ինչպես հայտարարել է Սեյմի ղեկավարը, Եվրամիության նախագահության ժամանակ, Լեհաստանը ակտիվորեն կաջակցի Վրաստանին եվրաինտեգրման հարցում:

Նա ընդգծել է նաեւ, որ Լեհաստանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը:

Միխայիլ Սահակաշվիլին Սեյմի առաջնորդին ծանոթացրել է նաեւ Վրաստանում իրականացված, ինչպես նաեւ ապագա ծրագրերի հետ: