«Երեւան Մոլում» եվրոպական եւ հայկական խանութներից (Armenian shops) գնումներ կատարելը, ԿինոՊարկի եւ Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնների ծառայություններից օգտվելն ավելի շահավետ եւ հասանելի է դառնում Yerevan Mall բջջային հավելվածի շնորհիվ։ Հավելվածում կարող եք գտնել «Երեւան Մոլում» գործող ընկերությունների՝ շուրջ 200 բրենդային խանութների, սրճարանների եւ սննդի կետերի, սուպերմարկետի, մանկական զվարճանքի կենտրոնների, բանկերի եւ այլ ծառայությունների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ դրանց կոնտակտային տվյալները՝ կայք, հեռախոսահամար եւ/կամ Facebook-ի էջ։

Առաջիկայում հավելվածի առավելություններին կավելանա եւս մեկը։ Շուտով հավելվածի օգտատերերը կկարողանան առաջիններից մեկն իմանալ «Երեւան Մոլի» խանութներում գործող զեղչերի եւ հատուկ առաջարկների մասին՝ անմիջապես հեռախոսին ստանալով դրանց մասին ծանուցումներ։

Սիրելիներին նվերներ գնելը շատ ժամանակ է պահանջում։ Նորաոճ հավելվածն օգտատիրոջը հնարավորություն է տալիս առցանց Yerevan Mall նվեր քարտ պատվիրել եւ ստանալ այն նախընտրած վայրում ու ժամին։ Ֆիլմերի սիրահա՞ր եք։ Հավելվածում կարող եք ծանոթանալ ԿինոՊարկում ցուցադրվող ֆիլմերին, դիտել դրանց թիզերները, ինչպես նաեւ պատվիրել Ձեր ցանկացած սեանսի տոմս, սնունդ և ըմպելիք՝ ցանկացած վայրից եւ ժամին։ Այս տարբերակով գնում կատարելու դեպքում կստանաք 5% ՔԵՇԲԵՔ Ձեր Բոնուս Քարտին։

«Երեւան Մոլը» չի մոռացել նաեւ երեխաների մասին։ Yerevan Mall հավելվածին կարող եք կցել Նավապետ Քիդի քարտը եւ լիցքավորել այն առցանց, որի դեպքում նույնպես կստանաք 5% ՔԵՇԲԵՔ Ձեր Բոնուս Քարտին։ Բոնուս Քարտը թվային տարբերակով կարող եք ձեռք բերել եւ կիրառել հենց հավելվածի միջոցով։ Քարտը ձեռք բերելու դեպքում հնարավորություն կստանաք Երևան Մոլից կատարած բոլոր գնումներից կուտակել 1.5% ՔԵՇԲԵՔ, որը կարող եք օգտագործել ԿինոՊարկում գնումներ կատարելիս, լիցքավորել Նավապետ Քիդի քարտը կամ փոխարինել այն Երեւան Մոլ նվեր քարտով։ Հավելվածն անվճար հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար։