Մայիսի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված ավտոմեքենայով եկել էր Նար-Դոսի փողոցի 4-րդ շենքի բակ, ինքնաձիգից կրակել էր օդ ու հեռացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 14 պարկուճ:

Էրեբունու բաժնի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ նշված բակում ինքնաձիգից օդ էր կրակել Վեդի քաղաքում բնակվող 28-ամյա տղամարդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին՝ ներկայացնելով ինքնաձիգը:

Տղամարդը ձերբակալվել է։

Ինքնաձիգն առգրավված է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: