Վրաց-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից բեռնատար ավտոմեքենաների համար դժվարություններ են ստեղծվել։
Ինչպես ANS-ին ասել են վարորդները, վրացական հատվածում արդեն 5 օր է՝ շուրջ 200 բեռնատար է մնացել։ Վարորդները բողոքում են, որ մի քանի օր շարունակվող խցանման արդյունքում իրենք մեծ վնասներ են կրում;
Ինչպես հայտնել է անցագրային կետի ղեկավար Ջեյհուն Իբրահիմովը, խցանումը գոյացել է մի քանի օր առաջ մայրուղու վրա գտնվող կամուրջի փլուզման հետեւանքով։




























