Տեղեկություններ կան, որ թուրքական իշխանությունները որոշել են հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ընթացքում մարզադաշտում` երկրպագուների արանքներում տեղավորել հարյուրավոր ոստիկանների եւ զինվորականների, բայց քաղաքացիական հագուստով:
Սրանից բացի խաղի ընթացում անվտանգությունը կապահովեն մոտ 3000 ոստիկան եւ զինվորական:
Ինչպես Բուրսայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Բուսայի անվտանգության ծառայության պատասխանատուները հանդիպել են «Բուրսասփորի» երկրպագուների ֆան ակումբների ղեկավարների հետ եւ հայտնել, որ անհրաժեշտ է որ ամենափոքր անհարթությունն էլ չլինի: Ինչպես նաեւ կրկին զգուշացվել է, որ խաղին ադրբեջանական դրոշներ չլինեն:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար Բուրսա է ժամանելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




























