Թուրքական Բուրսա քաղաքում գտնվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Բուրսայից, Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 17:45-ին թուրքական անվտանգության ուժերի խիստ հսկողության ներքո ժամանեց այն վայրը, որտեղ պետք է անցկացնի առաջին մարզումը:
Ի դեպ, մարզադաշտում մարզումներ անցկացնող «Բուրսասփորի» ֆուտբոլիստները ստիպված նախատեսվածից ավելի վաղ լքեցին մարզումների համար նախատեսված վայրը:
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 14-ին կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպումը: Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվելու նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը:




























