Կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգի ներդրման փաստարկներն ու հակափաստարկները քննարկելու համար հունիսի 24-ին, ժամը 17:30-ին լսումներ է հրավիրել ՀՀ Հանրային խորհրդի՝ քաղաքացիական հասարակության կայացման հարցերով հանձնաժողովը:
Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցելու են իրավասու մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























