Առնվազն 27 մարդ է զոհվել եւ գրեթե 100-ը անհետ կորել Հնդկաստանում մոլեգնող փոթորկի պատճառով, հայտնում է AFP-ն:

Cyclone Tauktae ամեհի փոթորիկը վերջինն է Արաբական ծովում գնալով ավելի ուժգնացող փոթորիկներից, քանի որ կլիմայի փոփոխությունը տաքացնում է ծովի ջրերը:

Հարյուր հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել այն բանից հետո, երբ նախօրեի երեկոյան Գուջարաթի ափին եւ Հնդկաստանի արեւմտյան մասում մրրիկ է սկսվել:

Պաշտոնյաները նշում են, որ ժամում մինչեւ 130 կիլոմետր արագությամբ քամին տապալել է էլեկտրահաղորդման գծերը եւ հազարավոր ծառեր՝ փակելով տուժած տարածքներ տանող ճանապարհները: