Պենտագոնը նախատեսում է մեկնարկել ծրագիր, որը ստուգելու է սոցիալական ցանցերում զինծառայողների անձնական էջերում «ծայրահեղական նյութերի» առկայությունը: Պաշտպանության նախարարության փաստաթղթերը, որոնք հայտնվել են The Intercept-ի մոտ, ցույց են տալիս, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ավագ խորհրդական եպիսկոպոս Հարիսոնը ներկայումս սոցիալական ցանցերի ստուգման ծրագիր է մշակում, որը անընդհատ վերահսկելու է զինծառայողներին:
Նախկինում Պենտագոնը խուսափել է նման վերահսկողությունից` Առաջին փոփոխության պաշտպանության եւ գաղտնիության հետ կապված այլ խնդիրների պատճառով: Ծրագիրը, ինչպես հայտնում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային, իրականցվելու է մասնավոր ընկերության կողմից՝ խուսափելու համար Առաջին փոփոխության սահմանափակումները շրջանցելու մեղադրանքներից: The Intercept-ը հայտնում է, որ ծրագիրը «կօգտագործի բանալի բառեր պոտենցիալ ծայրահեղականներին բացահայտելու համար»՝ չնայած հատուկ տերմիններ չեն նշվել:
Լլոյդ Օսթինը նաեւ հանձնարարել է թարմացնել ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ զինծառայողների շրջանում արգելված ծայրահեղական գործունեության սահմանումը եւ ծառայության անցնելու վերահսկման ցուցակները, վերանայել եւ ստանդարտացնել նորակոչիկների հարցաթերթիկները եւ ծայրահեղականության մասին ուսումնասիրություն կատարել զինված ուժերի շարքերում:
Նախագահ Բայդենի կաբինետի մի քանի անդամներ հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգություններից հետո դաշնային կառավարության ներսում ծայրահեղականության դեմ պայքարը դարձրել են առաջնահերթություն:





























