Հյուսիսային Դակոտայում դաշնային դատարանի դահլիճում տղամարդն ինքնասպանություն է գործել՝ իրեն մեղավոր ճանաչելուց հետո: KVRR-ը հայտնում է, որ երբ ատենակալները մեղադրական դատավճիռը կայացրել են, ամբաստանյալը «սուր առարկա է հանել ու կոկորդը կտրել»՝ դատավորի, դատարանի աշխատակիցների եւ մյուսների առջեւ: Անվտանգության աշխատակիցները դատարանի դահլիճում փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն նա մահացել է ստացած վնասվածքներից, հայտնում է Associated Press-ը:

Գործիքի ճշգրիտ տեսակը, որից օգտվել է դատապարտյալը, հայտնի չէ։ Պարզ չէ նաեւ, թե ինչպես է այն հայտնվել նրա մոտ: «Տղան շրջվեց, եւ կարելի էր տեսնել նրա պարանոցի ներսը: Նա կոկորդը կտրեց ինչ-որ առարկայով... չգիտեմ՝ պլաստիկ էր թե ինչ էր դա»,- ասել է ականատեսներից մի կին, -«Փաստաբաններից մեկն ասաց, որ դա գրիչի նման էր, իսկ դատապարտյալի փաստաբանն ասաց, որ այն կարծես նշտար էր»: Տղամարդը դատարանի առջեւ ահաբեկչության մեղադրանքով էր կանգնել։