ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Ford ավտոարտադրողի կենտրոնում, կատակել է, թե ինքը ամերիկյան սենատում առաջին անգամ 180 տարի առաջ է ընտրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մի բան ուզում եմ ուղիղ ասել՝ ես կանգնած եմ այստեղ, որովհետեւ մոտ 180 տարի առաջ առաջին անգամ ընտրվեցի սնատոր։ Ինձ ընտրեցին ավտոմոբիլային արդյունաբերության աշխատակիցների արհմիության անդամները»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Միչիգան նահանգում՝ Դիրբորնի Ford կենտրոնում:

Հավաքվածները կատակը զուսպ ծիծաղով են ընդունել: