ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր «հրադադարի ռեժիմի զգալի դեէսկալացիա» է ակնկալում: Այս մասին նա հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, զրուցակիցները մանրամասն քննարկել են Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, «Իսրայելի առաջընթացը ՀԱՄԱՍ-ի եւ այլ ահաբեկչական տարրերի ներուժի կրճատման հարցում, ինչպես նաեւ տարածաշրջանային կառավարությունների եւ Միացյալ Նահանգների շարունակական դիվանագիտական ջանքերը»: Նախագահ Բայդենը վարչապետին ասել է, որ այսօր հրադադարի ճանապարհին զգալի դեէսկալացիա է ակնկալում:





























