Ալաբամայի լողափ է դուրս եկել 1,2 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ: WPMI-ի հաղորդմամբ՝ ափին հայտնաբերվել էր կոկաինի 31 փաթեթ՝ շուրջ 30 կգ ընդհանուր քաշով:
Թմրանյութը հայտնաբերել էին լողափի այցելուները, որոնք տեղեկացրել էին ոստիկանությանը: Հայտնաբերման պահից ի վեր ոստիկանությունն ուժգնացրել է լողափերում պարեկային ծառայությունը, հաղորդում է պարբերականը:





























