Տոկիոն պետք է «արմատապես այլ տեմպերով» զարգացնի իր պաշտպանական կարողությունները, քան անցյալում՝ Պեկինի աճող հնարավորություններին դիմակայելու համար, Nikkei-ին տված հարցազրույցում ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին:
Նոբուո Կիշին նախազգուշացրել է, որ խզումը Ճապոնիայի եւ Չինաստանի զինված ուժերի միջեւ «տարեցտարի ավելանում է»: «Մենք պետք է արմատապես այլ տեմպերով զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները, քան անցյալում էր»,- ասել է նա՝ անդրադառնալով Չինաստանի ռազմական ծախսերին, ինչպես նաեւ՝ պատերազմի նոր ոլորտներին, այդ թվում՝ տիեզերքի:
Ճապոնիայի պաշտպանական ծախսերը, որպես կանոն, տատանվում են ՀՆԱ-ի մոտ մեկ տոկոսի սահմաններում, բայց Կիշին ասել է, որ դրանք կորոշվեն պահանջներով, այլ ոչ թե սահմանափակումներով: «Ճապոնիայի շուրջ անվտանգության միջավայրը արագորեն փոխվում է բարձր մակարդակի անորոշության պատճառով: Մենք պատշաճ կերպով կբաշխենք մեր ազգի պաշտպանության համար անհրաժեշտ ֆինանսավորումը»:
«Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ ռազմական հավասարակշռությունը վերջին տարիներին էապես դեպի Չինաստան է տեղաշարժվել, եւ տարեցտարի խզումն ավելանում է»,- ասել է նա թերթին:
Միացյալ Նահանգները վաղուց պպնդում են, որպեսզի Ճապոնիան եւ նրա դաշնակիցներն ավելացնեն իրենց ռազմական ներուժը:





























