Կաշառակերության մեղադրանքով Միլանում դատվող Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ծանր հիվանդ է: Այս մասին հայտարարել է դատախազ Տիցիանա Սիցիլիանոն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ANSA-ն:

«Հիմնվելով բժշկական եզրակացությունների վրա՝ կարող եմ ասել, որ Բեռլուսկոնին իսկապես հիվանդ է»,- դատարանում ասել է Սիցիլիանոն: Դիմել է նա դատարանին առողջական նկատառումներով Բեռլուսկոնիին դատավարությունից ժամանակավորապես ազատելու խնդրանքով: Ակնկալվում է, որ այս հարցման վերաբերյալ որոշում կներկայացվի մայիսի 26-ին:

84-ամյա Բեռլուսկոնին մի քանի օր առաջ դուրս էր գրվել Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցից: Նա այժմ տնային բուժում է անցնում անցյալ աշնանը COVID-19-ից առաջաց բարդություններից:

Վերջին շրջանում նախկին վարչապետի առողջական խնդիրները հաճախակիացել են: 2021 թվականին նա մի քանի անգամ հոսպիտալացվել էր:

Բեռլուսկոնին մինչ օրս ակտիվորեն ներգրավված է իտալական քաղաքական կյանքում: Նա գլխավորում է Forza Italia աջակողմյան կուսակցությունը: