Մեքսիկայում մի քանի կանանց սպանության մեջ կասկածվող տարեց տղամարդը, հնարավոր է, մարդակերությամբ է զբաղվել, հայտնում է Excelsior թերթը՝ վկայակոչելով կասկածյալին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ձերբակալվածը հայտարարել է, որ կերակրի մեջ օգտագործել է իր որոշ զոհերի մարմնի մասերը, նշում է թերթը:
Մայիսի 14-ին Ռեյնա անունով կինը հայտարարվել է անհետ կորած: Որոնումների ընթացքում ոստիկանությունը գնացել է Մեխիկո նահանգի Անտիսապան դե Սարագոսա համայնքի բնակիչ 72-ամյա Անդրես Մ.-ի տուն: Ծանոթ կանայք ասել են, որ նա կնոջ ընկերն էր, որի հետ վերջինս ցանկանում էր խզել հարաբերությունները:
Ոստիկանները տղամարդու նկուղում հայտնաբերել են կնոջ անդամահատված մարմինը: Կասկածյալը ձերբակալվել է, նրա տանը խուզարկությունները շարունակվում են: Արդյունքում, ոստիկանները հայտնաբերել են կանանց անուններով եւ ամսաթվերով տեսաժապավեններ, հնարավոր զոհերի անուններով բլոկնոտներ: Բացի այդ, նրա տան տարածքում քրեագետները արտաշիրմել են առնվազն 10 կանանց ոսկորներ:





























