ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի հանրապետականները հայտարարել են «անուղղակի ապացույցների» մասին, ըստ որոնց՝ կորոնավիրուսի բռնկումը կարող էր տեղի ունենալ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի պատճառով, ասվում է կոմիտեի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից համագործակցության բացակայությունը խոչընդոտել է վիրուսի իրական աղբյուրը հայտնաբերելու միջազգային ջանքերին: Այնուամենայնիվ, անուղղակի լուրջ ապացույցները առաջացնում են մտահոգություն, որ COVID-19-ի բռնկումը կարող է առաջացած լինել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում տեղի ունեցած արտահոսքից»,- ասվում է հանրապետականների զեկույցում:

Հանրապետականները նման «ապացույց» են համարում «հետազոտական լաբորատորիաներից արտահոսքի պատճառով վարակների առաջացման մասին տեղեկատվությունը» եւ 2017 թվականին Չինաստանում ամերիկացի դիվանագետների նախազգուշացումն առ այն, որ Ուհանի լաբորատորիան «կորոնավիրուսների վտանգավոր հետազոտություն է իրականցնում՝ առանց հետեւելու անվտանգության պարտադիր կանոններին»: Բացի այդ, նրանք մատնանշել են 2019 թվականի աշնանը լաբորատորիայի մի շարք հետազոտողների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների առաջացումը եւ լաբորատորիայում չինացի զինվորականների ներգրավումը: