ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կառավարությանը հանձնարարել է գնահատել եւ փորձել մեղմել կլիմայի փոփոխության մշտապես աճող եւ լուրջ ռիսկերն ինչպես մարդկանց, այնպես էլ ձեռնարկությունների, դաշնային կառավարության եւ ԱՄՆ ֆինանսական համակարգի համար:

«Ամերիկայի Ձայն»-ի հաղորդմամբ՝ Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը պահանջում է համապարփակ ռազմավարություն մշակել 120 օրվա ընթացքում կլիմայի ռիսկերի դեմ պայքարի համար, ինչպես նաեւ ներկայացնել հարկաբյուջետային կլիմայի հետ կապված ռիսկերի տարեկան գնահատման արդյունքները դաշնային բյուջեի համար:

Հրամանագիրը թույլ կտա դաշնային կառավարությանը, որը տարեկան ավելի քան 550 միլիարդ դոլար է ծախսում ապրանքների եւ ծառայությունների վրա, ավելի թափանցիկ տեղեկատվություն պահանջել խոշոր մատակարարներից ջերմոցային գազերի արտանետումների եւ կլիմայական ռիսկերի վերաբերյալ:

Փաստաթուղթը աշխատանքի նախարարին հանձնարարում է դիտարկել Թրամփի կառավարման ընթացքում ներդրված կանոնները վերանայելու, կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հնարավորությունը, որոնք կենսաթոշակային ֆոնդի մենեջերներին ստիպում էր ներդրումներ հատկացնելիս կենսաթոշակառուների ֆինանսական շահերը վեր դասել կլիմայի հնարավոր փոփոխությունից եւ այլ խնդիրներից: