ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Պաղեստինի պաշտոնատար անձինք Բլինքենի ուղեւորության ամբողջական ժամանակացույցը չեն հարապարակել:

Պետդեպարտամենտը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին` նշելով, որ նա «կքննարկի իսրայելցիների եւ պաղեստինցիների համար ավելի լավ ապագա ստեղծելու ուղղությամբ վերակառուցման եւ համատեղ ջանքերի միջոցառումները»:

Աղբյուրը հավելել է, որ պետքարտուղարը նախատեսում է այցելել Եգիպտոս, որը միջնորդ էր հրադադարի ռեժիմի հաստատման գործում, ինչպես նաեւ` Հորդանան: