Անցած գիշեր Սիրիայի բոլոր նահանգներից շուրջ 7000 մարզիկ մասնակցել է «Բարեկամության երթին»՝ ի պաշտպանություն նախագահական ընտրությունների, գրում է SANA-ն:

Երթն ի պաշտպանություն առաջիկա ընտրությունների մեկնարկել էր Ալ-Ջալաա մարզական կենտրոնի դիմաց: Երթի մասնակիցները սիրիական դրոշներով անցան Մեզեի պողոտայով դեպի Օմեյադովի հրապարակ, որտեղ տոնական ներկայացում տեղի ունեցավ:

Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ արեցին ակտիվորեն մասնակցել Սիրիայում մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին: