Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն մտահոգված է Միացյալ Թագավորության ափերի մոտ ռուսական նավերի ակտիվության աճով` Ռուսաստանին անվանելով «թշնամի, որը համար մեկ սպառնալիքն է», գրում է «Լենտա»-ն:
Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան դեէսկալացիա եւ այլ մեթոդներ է փորձել: «Բայց հիմա, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր վերաբերմունքը, բավականին դժվար է հասկանալ, թե դեպի ուր ենք գնում»,- ասել է նա:
Ուոլեսը նաեւ շեշտել է, որ 2020 թվականի վերջին Իռլանդական ծովում ռուսական սուզանավ էր նկատվել, եւ նշել է, որ Մեծ Բրիտանիան արդեն երկար ժամանակ չի գրանցել այնտեղ դրանց ներկայությունը:





























