Ռուսաստանը Սերբիային 19 Т-72МС տանկ եւ 20 БРДМ-2МС զրահամեքենա է փոխանցել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ռազմատեխնիկայի փոխանցման արարողությունը կայացել է երկրի հարավային Նիշ քաղաքի մոտ գտնվող զորամասում, արարողությանը մասնակցել են պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը, գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը եւ ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն։

Ռուսական կողմն այսօր Սերբիային է փոխանցել 19 Т-72МС տանկ եւ 20 БРДМ-2МС զրահամեքենա, մինչ այդ արդեն փոխանցված տեխնիկայի հետ միասին՝ սրանով ավարտվել է 30 տանկի եւ 30 զրահամեքենայի հանձնումը՝ ըստ ռազմական համագործակցության համաձայնագրի։