Բեւերլի Հիլզում 84 տարեկանում մահացել է հայտնի ամերիկացի դերասան Փիթեր Ֆալքը:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Ֆալքը հայտնի էր առաջին հերթին որպես լեյտենանտ Կոլոմբո` նույնանուն դետեկտիվ հեռուստասերիալից:
Նա ծնվել է 1927թ. Նյու Յորքում, խաղացել է շատ դերեր, երկու անգամ արժանացել է «Օսկարի», հինգ անգամ` «Էմմի» եւ մեկ անգամ` «Ոսկե գլոբուսի»:




























