Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները սպառնում են Հայաստանի անվտանգությանը եւ վտանգում Սփյուռքի հետ հարաբերությունները։ Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել են ազատամարտիկ, «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ու ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որոնք նախաձեռնել են նոր շարժում՝ «Սարդարապատ» անունով:

Շուտով ձեւավորվելու է նաեւ «Սարդարապատ» կոմիտե։ Շարժման նպատակն է լինելու բարոյական եւ հոգեւոր Հայաստանի ստեղծումը։ Նախաձեռնողները սպասում են հզոր ժողովրդական շարժման։

Ժիրայի Սեֆիլյանն իր խոսքում նշեց, որ նման արձանագրություններ չէին ստորագրվի, եթե իշխանությունները երկրի ներսում այդքան թույլ չլինեին։ Ըստ Սեֆիլյանի՝ հակառակորդը պետականության նկատմամբ հարվածը սկսեց հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո։