ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հուլիսի 24-26-ին նախաձեռնել է «Մենք ապագայի կերտողներն ենք» եռօրյա ծրագիրը, որը տեղի է ունենում Ծաղկաձոր քաղաքում:

Ծրագրի շրջանակում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերի ներկայացուցիչ շուրջ 200 մասնակիցները հանդիպումներ են ունեցել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի, պատգամավորներ Կարեն Ավագյանի, Հրանտ Գրիգորյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, ինչպես նաեւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցի ղեկավար Սամվել Մերթարջյանի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ներքաղաքական, ինչպես նաեւ միջազգային կարեւորության խնդիրները: Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվել են նաեւ սեմինար-քննարկումներ` «Երիտասարդական պետական քաղաքականություն. Ներկա մարտահրավերներ եւ զարգացման ուղիներ», «Երիտասարդների դերն ու մասնակցությունը համայնքների զարգացման գործում», «Երիտասարդների դերը պատմամշակութային խնդիրների վերհանման գործում», «Շրջակա միջավայրի պահպանություն եւ Սեւանի խնդիրներ» թեմաներով: Եռօրյա հավաքի ժամանակ երիտասարդները այցելել են նաեւ Ծաղկաձորի պատմամշակութային վայրեր: