Թուրքական դատարանը որոշում է կայացրել Ինտերպոլից կարմիր ծանուցագիր պահանջել լրագրող Յան Դունդարին կալանավորելու վերաբերյալ՝ զինված ահաբեկչական կազմակերպությանը գիտակցաբար եւ կամովին աջակցելու մեղադրանքով, հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

Դյունդարը պարտավոր է 15 օրվա ընթացքում ներկայանալ Թուրքիայի դատարան կամ իրավապահ մարմիններին, հաղորդել է TRT Haber-ը:

Գերմանիայում բնակվող Cumhuriyet թերթի նախկին գլխավոր խմբագիր Դյունդարը կարող է ցմահ ազատազրկման ենթարկվել դատավարության ժամանակ, որը սկսվել է ապրիլի 28-ին՝ 2013 թվականին Գեզի զբոսայգում տեղի ունեցած բախումների հետ կապված:

Դեկտեմբերին թուրքական դատարանը հեռակա կարգով Դյունդարին դատապարտել է 27 տարվա ազատազրկման՝ տեռորի եւ լրտեսության համար:

Երկրի ՆԳՆ-ի համաձայն՝ 2019 թվականի վերջին Ինտերպոլը մերժել է կանոնների խախտման մասին ծանուցման՝ Թուրքիայի կողմից արված 646 հարցում: