Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություն մտցնել «Մարդու իմունային անբավարարության վիրուuից առաջացած հիվանդության կանխարգելման մաuին» օրենքում, որը թույլ կտա կառավարությանը` սահմանել հատուկ ընթացակարգեր կալանավայրերում գտնվող անձանց ՄԻԱՎ վարակի գծով կամավոր հետազոտություններ անցնելու եւ խորհրդատվությոն ստանալու համար:
Հարցը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով մտել է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգ:
Կառավարության գնահատմամբ, նախագծի ընդունումը կարող է էական ազդեցություն ունենալ դատապարտված եւ կալանավորված անձանց առողջության վրա: Այսինքն` կսահմանվի լրացուցիչ ընթացակարգ, որը կնպաստի դատապարտված եւ կալանավորված անձանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը:




























