Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 27-ից նոր լիազորությունն է առաջադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 3-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորման թափանցիկության եւ թեկնածուների առավել լայն շրջանակի ընտրվելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին առաջադրել հրապարակային մրցույթի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին ու մանրամասներին pashtpan.am կայքէջում` http://pashtpan.am/main/am/0/18/2491:




























