Արքայազն Ուիլյամի կնոջ` Քեթրինի ընդհանուր նախահայրը Քեմբրիջի դքսուհի եւ անգլիական գրականության առաջին լեդի Ջեյն Օսթինն է, որին գտել են կանադական պատմաբանները:
Ինչպես արքայազն Ուիլյամի եւ իր կնոջ` Կանադա պաշտոնական այցի նախօրեին` հունիսի 28-ին հաղորդել է «Ancestry.ca» ծագումնաբանական ծառայությունը, «Զգացմունք եւ զգայունություն», «Վստահություն եւ համոզմունք» հայտնի վեպերի հեղինակը համարվում է Քեթրինի բարեկամը, մասնավորապես` 11-րդ սերունդը: Նրանք ունեին ընդհանուր նախահայր` Հենրի Փերսին, ով ապրել է 15-րդ դարում, երկրորդը` Նորթումբելենդսկին, ծնվել է 1392թ Էլնուիք ամրոցում, մասնակցել է սպիտակ եւ կարմիր վարդերի պատերազմին, եւ ապրել մինչեւ 63 տարեկան: Այս մասին հաղորդել է «ԻՏԱՌ - ՏԱՍՍ»-ը:
Ինքը` Քեթրինը մինչ արքայազն Ուիլյամի հետ ամուսնությունը չի ունեցել ազնվական կոչում: Ինչպես նշել է Քուինս Քերոլայն Հարիս համալսարանի փորձագետ, թագավորական ընտանիքի ծագումնաբանը, վերջին անգամ 1660թ-ին էր, երբ ազնվական ծագում չունեցող կինը միացել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին դա Աննա Հայդնն էր, ով ամուսնացել էր ապագա թագավոր Յակով 2-րդի հետ:




























